DigiTec Expo 2010
DigiTec տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ցուցահանդեսն ավանդական դարձած, ամենամյա միջազգային միջոցառում է, որի պատմությունը մեկնարկում է 2005թ.-ից:
Ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը, Երևանում և անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը:
Այս տարի «DigiTec Expo 2010» 6-րդ ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը, Կ. Դեմերճյանի անվան Մարզահամերգային համալիրում:
Նպատակներ.
- Ստեղծել բարենպաստ գործարար միջավայր ՏՀՏ ընկերությունների և գործարար սպառողների միջև:
- Ներգրավել հասարակությանը ՏՀՏ ոլորտ (նպաստել ինֆորմացիոն հասարակության զարգացմանը):
- Ընդլայնել միջազգային կապերը:
- Հաստատել գործարար կապեր:
Ցուցահանդեսին կից միջոցառումներ.
- DigiTec Startup հատված – Ցուցադրվում են նորաստեղծ ընկերություններ և նորարարական լուծումներ
- DigiTec Էլեկտրոնային կառավարման հատված– Ցուցադրվում են ՀՀ կարավարության կողմից տրամադրվող էլ. ծառայությունները
- Digital Gaming and Application մրցույթի եզրափակիչ – Համակարգչային խաղարկային և հարակից ծրագրերի մրցույթի եզրափակիչ
- DigiLife սեմինարների շարք- Առաջատար տեղական և միջազգային ընկերությունները կներկայացնեն իրենց լուծումներն ու տեխնոլոգիական վերջին նորությունները
- ArmRobotics – Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն
Ինչպես նաև, hամաձայն նախնական պայմանավորվածության,
DigiTec-ին զուգահեռ առաջին անգամ Հայաստանում կանցկավի Science Festival համաշխարհային գիտության փառատոնի Հայաստանյան տարբերակը՝
«Երևան Գիտության փառատոն» խորագրով:
Այցելուներ.
Տարեցտարի աճում է ցուցահանդեսի այցելուների քանակը: Եթե 2005-ին ցուցահանդես այցելել էին 5000, 2006-ին` 7000, 2007-ին` 8000, 2008-ին` 8000 մարդ, ապա 2009-ին այցելուների քանակը հասավ շուրջ 12000: Ակնկալվում է, որ 2010թ. ցուցահանդեսը կունենա ավելի քան 15000 այցելու:
ԱՄՆ ‹‹Նաթան Ասոսիեյթ›› կազմակերպության կողմից հրավիրված անկախ փորձագետ Մայք Դաքքերի հետազոտությունները ցույց են տվել, որ ցուցահանդեսի այցելուների 44% կազմել են ուսանողները, 19%` տնտեսության այլ ճյուղերի ընկերությունների ղեկավարները, 17%` պետական հիմնարկությունների և գերատեսչությունների աշխատակիցներ, իսկ 20%` ոլորտի հանդեպ հետաքրքրություն ունեցող քաղաքացիներ:
Նույն հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ այցելուների 86% ակնկալում է ցուցահանդեսում տեսնել նախ և առաջ նոր տեխնոլոգիաներ և ապրանքներ, 56%` բջջային կապի ծառայություններ, 39%` ինտերնետ կապ, 37%` հեռահաղորդակցության ծառայություններ: